«Մենարխեից մինչև մենոպաուզա» խորագրով գիտաժողով Երևանում

Հունիսի 13-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում տեղի ունեցավ...


Անցկացման վայրը` Էլիտ պլազա

Եռամսյա պայքար նորածնի կյանքի համար. փոքրիկ Արմենը Շուշիի ազատագրման օրը կլինի տանը՝ Ստեփանակերտում

Ստեփանակերտցի Սոֆյա Ասրիյանը իր նորածին որդու՝ Արմենի հետ միասին...



Թեժ գիծ - 010 53 13 42


Հասցե՝ Մաշտոցի պողոտա 22,
ք. Երևան, ՀՀ,
Հեռ.՝ +(374 10) 53-13-42
Ֆաքս՝ +(374 10) 53-01-92----------------


Երևանում անցկացվեց գիտագործնական գիտաժողով՝ «Հեշտոցի միկրոբիոցենոզի խանգարումների ախտորոշման և շտկման արդյունավետության բարձրացման ուղիները» թեմայով

Երևանում անցկացվեց գիտագործնական գիտաժողով՝ «Հեշտոցի միկրոբիոցենոզի խանգարումների ախտորոշման և շտկման արդյունավետության բարձրացման ուղիները» թեմայով

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի նախաձեռնությամբ՝ Երևանում անցկացվեց գիտագործնական գիտաժողով՝ «Հեշտոցի միկրոբիոցենոզի խանգարումների ախտորոշման և շտկման արդյունավետության բարձրացման ուղիները» թեմայով: Գիտաժողովին մասնակցեցին թե՛ գործնական և թե՛ ապագա բժիշկներ:

 Ինչպես Մեդ-Պրակտիկի հետ զրույցում նշեց Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն բ.գ.դ., պրոֆ. Կարինե Առուստամյանը, սույն կոնֆերանսը կանանց սեռական համակարգի ստորին հատվածի ախտաբանությանը նվիրված հերթական կոնֆերանսներից է: Նախորդ կոնֆերանսներից մեկը վերաբերում էր արգանդի պարանոցի ախտաբանությանը:

 

 բ.գ.դ., պրոֆ. Կարինե Առուստամյան«Կանանց սեռական համակարգի ստորին հատվածի ախտաբանության դեպքում կարող են դիտվել ինչպես հղիության ընթացքի, այնպես էլ ծննդաբերության և հետծննդյան շրջանի բարդություններ: Գինեկոլոգիական տեսանկյունից այն կարող է բերել վերարտադրողական ֆունկցիայի խանգարման, դաշտանային ցիկլի խանգարումների, սեռական օրգանների վերին հատվածների բորբոքային հիվանդությունների: «Մեր նպատակն է ուղղորդել բժիշկներին՝ ինչպես իրականացնել արդյունավետ ախտորոշում և կազմակերպել բուժման գորընթացը, տեղեկացնել այս հարցերի շուրջ նոր մոտեցումներին», պարզաբանեց Կարինե Առուստամյանը:


«Հեշտոցի միկրոբիոցենոզի խանգարումների ախտորոշման և շտկման արդյունավետության բարձրացման ուղիները» թեմայով գիտագործնական գիտաժողովին զեկուցումներով հանդես եկան Ռուսաստանից հրավիրված առաջատար մասնագետներ, ովքեր Մեդ-Պրակտիկի հետ զրույցում ներկայացրեցին թեմային հարող հրատապ հիմնական խնդիրներն ու դրանց լուծումները:

 

բ.գ.դ., պրոֆ. Կարինե Առուստամյան    Բ.գ.դ., պրոֆեսոր Եվգենի Ֆեոդորովիչ Կիրա, Ռուսաստանի Առողջապահության նախարարության բժիշկների կատարելագործման ինստիտուտի կանանց հիվանդությունների և վերարտադրողական առողջության ամբիոնի վարիչ, Ն.Ի. Պիրոգովի անվան ազգային բժշկական վիրաբուժական կենտրոնի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ      Գիտագործնական գիտաժողով՝ «Հեշտոցի միկրոբիոցենոզի խանգարումների ախտորոշման և շտկման արդյունավետության բարձրացման ուղիները» թեմայով

Բ.գ.դ., պրոֆեսոր Եվգենի Ֆեոդորովիչ Կիրա, Ռուսաստանի Առողջապահության նախարարության բժիշկների կատարելագործման ինստիտուտի կանանց հիվանդությունների և վերարտադրողական առողջության ամբիոնի վարիչ, Ն.Ի. Պիրոգովի անվան ազգային բժշկական վիրաբուժական կենտրոնի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ 

Բ.գ.դ., պրոֆեսոր Եվգենի Ֆեոդորովիչ Կիրա

–Նման գիտագործնական հանդիպումները փախադարձաբար հարստացնում են մեր գիտելիքները, քանի որ փորձի փոխանակում է տեղի ունենում, քննարկվում են զարգացման հեռանկարային ճանապարհները:

Իմ զեկուցումը նվիրված էր ամենաարդիական խնդիրներից մեկին՝ բակտերիալ վագինոզին: Այն ամբողջ աշխարհում առավել տարածված գինեկոլոգիական խնդիրներից է: Անգամ համարվում է, որ մոլորակի յուրաքանչյուր կին գոնե մեկ անգամ առնչվում է այս խնդրին: Զեկուցման մեջ քննարկեցի հեշտոցի կայուն միկրոֆլորա պահպանելու մեխանիզմները. ինչպե՞ս հասնել լավագույն արդյունքի՝ արթնացնելով օրգանիզմի բնական ռեսուրսները:

Կանանց խորհուրդ եմ տալիս պահպանել առողջությունը, իսկ դա կարելի է անել՝ գինեկոլոգին պարբերաբար այցելելով, այլ ոչ միայն այն ժամանակ, երբ խնդիր, անհանգստություն կա: Ինչպես կինը սիրում է հարդարվել, գեղեցիկ տեսք ունենալ, այնպես էլ պետք է հետևի իրեն՝ ներսից: Գինեկոլոգին պետք է այցելել ոչ պակաս, քան կես տարին մեկ անգամ:

Բ.գ.թ. Տատյանա Զախարովա

Բ.գ.թ. Տատյանա Զախարովա, Ա.Ի. Եվդոկիմովի անվ. Մոսկվայի բժշկա-ստոմատոլոգիական համալսարանի բուժական ֆակուլտետի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ

– Իմ զեկուցման թեման էր՝ «Բժիշկ կլինիցիստ և լաբորատոր ախտորոշման բժիշկ. փոխադարձ դժգոհություններ և արդյունավետ երկխոսություն՝ կապված հեշտոցային ինֆեկցիաների հետ»:

Հեշտոցի միկրոբիոցենոզի խանգարումները լուրջ խնդիր են դառնում հատկապես հղիների համար՝ հանգեցնելով բազմաթիվ բարդությունների: Իմ զեկուցման մեջ ես անդրադառձա այն հարցին, թե ինչքան կարևոր է ժամանակին հետազոտություններ անցնելը: Խոսել եմ նաև ժամանակակից ամենատարածված գինեկոլոգիական խնդրի՝ բակտերիալ վագինոզի բուժման մասին՝ կիրառելով նաև բուժման արդյունավետության գնահատման ախտորոշման ժամանակակից մեթոդները:

Ք.գ.թ. Իրինա Գալկինա
Ք.գ.թ. Իրինա Գալկինա, «ԴՆԹ տեխնոլոգիաներ» կազմակերպության մարկետինգի տնօրեն

–   Ես ներկայացրեցի մի ընկերություն, որն արտադրում է, կարելի է ասել, ամեն ինչ՝ նախատեսված բակտերիալ վագինոզի ժամանակակից ախտորոշման համար: Մենք մեծ հաճույքով կզարգացնենք Հայաստանի բժիշկների հետ մեր հարաբերությունները:

Իմ զեկուցումը անցկացրեցի երկխոսության ձևաչափով՝ պարզելու այն տարաձայնությունները, որոնք կարող են առաջանալ բժիշկ կլինիցիստի և լաբորատոր ախտորոշման բժշկի միջև աշխատանքային գործընթացում, և գտնելու հնարավոր լուծումների ճանապարհը: 

 

Գիտագործնական գիտաժողով՝ «Հեշտոցի միկրոբիոցենոզի խանգարումների ախտորոշման և շտկման արդյունավետության բարձրացման ուղիները» թեմայով    Գիտագործնական գիտաժողով՝ «Հեշտոցի միկրոբիոցենոզի խանգարումների ախտորոշման և շտկման արդյունավետության բարձրացման ուղիները» թեմայով    Գիտագործնական գիտաժողով՝ «Հեշտոցի միկրոբիոցենոզի խանգարումների ախտորոշման և շտկման արդյունավետության բարձրացման ուղիները» թեմայով


Տպել