> խորագրով գիտաժողով Երևանում

Հունիսի 13-ին <<Էլիտ Պլազա>> բիզնես կենտրոնում տեղի ունեցավ...


Անցկացման վայրը` Էլիտ պլազա

Եռամսյա պայքար նորածնի կյանքի համար. փոքրիկ Արմենը Շուշիի ազատագրման օրը կլինի տանը՝ Ստեփանակերտում

Ստեփանակերտցի Սոֆյա Ասրիյանը իր նորածին որդու՝ Արմենի հետ միասին...



Թեժ գիծ - 010 53 13 42


Հասցե՝ Մաշտոցի պողոտա 22,
ք. Երևան, ՀՀ,
Հեռ.՝ +(374 10) 53-13-42
Ֆաքս՝ +(374 10) 53-01-92----------------


Գիտաժողով` «Կարդիոտոկոգրաֆիայի դերը պերինատալ կորուստների կանխարգելման հարցում» թեմայով. Մեդտեխսերվիս


Ապրիլի 18-ին, Մոր և Մանկան Առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում  կայացավ գիտա-գործնական գիտաժողով` «Կարդիոտոկոգրաֆիայի դերը պերինատալ կորուստների կանխարգելման հարցում» թեմայով, որի գլխավոր հովանավորն էր հանդիսանում PHILIPS ընկերությունը։  PHILIPS ընկերության նախաձեռնությամբ Մոսկվայից հրավիրված էր Վ.Ի. Կուլակովի անվան մանկաբարձության, գինեկոլոգիայի և պերինատոլոգիայի գիտական կենտրոնի բաժանմունքի պրոֆեսոր Օլեգ Ռադոմիրովիչ Բաևը, ով  գիտաժողովի ընթացքում գիտա-գործնական դասընթաց անցկացնելուց բացի ունեցավ նաև բժիշկների հետ մասնագիտական փորձի փոխանակում։ Դասընթացի ավարտին մասնակիցներին շնորհվեցին  ՀՀ առողջապահության կողմից հաստատված  ՇՄԶ կրեդիտներով վկայականներ։

 
Գիտաժողով` «Կարդիոտոկոգրաֆիայի դերը պերինատալ կորուստների կանխարգելման հարցում» թեմայով. Մեդտեխսերվիս       Գիտաժողով` «Կարդիոտոկոգրաֆիայի դերը պերինատալ կորուստների կանխարգելման հարցում» թեմայով. Մեդտեխսերվիս

Այս միջոցառմանը  ներկա էր նաև Ռուսաստանում, Կենտրոնական Ասիայում և ԱՊՀ երկրներում  PHILIPS ընկերության գլխավոր տնօրեն Արման Ոսկերչյանը և մի շարք այլ ներկայացուցիչներ։  PHILIPS ընկերությունը` ունենալով իր ծանրակշիռ դերը նորագույն բժշկական սարքավորումների ոլորտում, մշտապես աջակցում է հայ մասնագետներին, կազմակերպելով  տարբեր գիտաժողովներ, կրթական ծրագրեր, փորձնական սեմինարներ, որպեսզի մասնագետները  տեղեկացված լինեն, թե՛   բժշկական ժամանակակից մեթոդներին, թե՛ գերժամանակակից սարքավորումների օգտագործման հնարավորություններին։ Նմանատիպ միջոցառում, որը PHILIPS ընկերությունը կազմակերպում է Հայաստանում, թվով տասներորդն է:
 
Գիտաժողով` «Կարդիոտոկոգրաֆիայի դերը պերինատալ կորուստների կանխարգելման հարցում» թեմայով. Մեդտեխսերվիս       Գիտաժողով` «Կարդիոտոկոգրաֆիայի դերը պերինատալ կորուստների կանխարգելման հարցում» թեմայով. Մեդտեխսերվիս
    
Այսօր գիտական մտքի զարգացման արդյունքում ստեղծված նորագույն սարքավորումները հնարավորություն են տալիս մասնագետներին  ավելի ճշգրիտ և անվտանգ ախտորոշման շնորհիվ կանխարգելել և բուժել հիվանդությունները։  PHILIPS ընկերությունը ակտիվ կերպով զարգացնում է  ժամանակակից բժշկությունը հայկական բժշկական հաստատություններում, փորձելով իր լուման ներդնել այս ոլորտի առաջընթացի ապահովման մեջ։
 
PHILIPS  HEALTH TECH ընկերությունը Հայաստանում ներկայացնում է “ՄԵԴՏԵԽՍԵՐՎԻՍ” ընկերությունը:

Տպել