> խորագրով գիտաժողով Երևանում

Հունիսի 13-ին <<Էլիտ Պլազա>> բիզնես կենտրոնում տեղի ունեցավ...


Անցկացման վայրը` Էլիտ պլազա

Եռամսյա պայքար նորածնի կյանքի համար. փոքրիկ Արմենը Շուշիի ազատագրման օրը կլինի տանը՝ Ստեփանակերտում

Ստեփանակերտցի Սոֆյա Ասրիյանը իր նորածին որդու՝ Արմենի հետ միասին...



Թեժ գիծ - 010 53 13 42


Հասցե՝ Մաշտոցի պողոտա 22,
ք. Երևան, ՀՀ,
Հեռ.՝ +(374 10) 53-13-42
Ֆաքս՝ +(374 10) 53-01-92----------------


Պոլիկլինիկա >> Ավանդական բժշկության կաբինետ >> Ասեղնաբուժություն

Ասեղնաբուժություն

Ներկայումս ասեղնաբուժությունը բժշկության մեջ լայն կիրառություն է գտել: Մանկաբարձության մեջ անցկացվում են հետծննդյան բարդությունների բուժում՝ արգանդի սուբինվոլյուցիայի (թերհետաճ), սիմֆիզիտներ, հիպոգալակտիայի (թերկաթնարտադրության), թութքի և այլ դեպքերում:

Գինեկոլոգիայում կատարում են դաշտանային ցիկլի խանգարումների շտկում՝ դիսօվուլյացիայի (ձվարանների ֆունկցիայի խանգարումներ), ձվարանների ռետենցիոն (կասեցված) կիստաների և հավելումների բորբոքային կենսընթացների բուժում:

Ասեղնաբուժությունը լայնորեն կիրառվում է նաև օստեոխոնդրոզի, ռադիկուլիտի, տարբեր ծագման նևրալգիաների և միալգիաների ժամանակ:

Ավանդական բժշկության կաբինետը հագեցված է ժամանակակից սարքավորումներով:

Սկենար-թերապիա. Էլեկտրանեյրոստիմուլյատորը (էլեկտրանյարդախթանիչը) նախատեսված է ոչ ինվազիվ կենսակարգավորվող էլեկտրաիմպուլսային թերապիայի համար, ուղղված տարբեր ֆունկցիոնալ և օրգանական ախտաբանական կենսընթացների ժամանակ օրգանիզմի պահեստային հնարավորությունների ակտիվացմանը:

Քվանտային թերապիա կիրառվում է ինչպես ավանդական թերապիայի հետ համակցված, այնպես էլ ինքնուրույն: Դա ցածրէներգետիկ իմպուլսային լազերային և ինֆրակարմիր անընդմեջ ճառագայթման, ինչպես նաև ռեֆլեքսոգեն զոնաների վրա մշտական մագնիսական դաշտի ազդեցությունն է:

Բիոլազ-Օբեռոն ախտորոշումը նախատեսված է օրգանիզմի ֆունկցիոնալ վիճակի նախնական թեստավորման համար, և ավտոմատիկ հաշվարկների արդյունքում անց է կացվում ֆիզիոլոգիական առանձին համակարգերի և հոգեֆիզիոլոգիական վիճակի մեկնաբանում:

Տպել