> խորագրով գիտաժողով Երևանում

Հունիսի 13-ին <<Էլիտ Պլազա>> բիզնես կենտրոնում տեղի ունեցավ...


Անցկացման վայրը` Էլիտ պլազա

Եռամսյա պայքար նորածնի կյանքի համար. փոքրիկ Արմենը Շուշիի ազատագրման օրը կլինի տանը՝ Ստեփանակերտում

Ստեփանակերտցի Սոֆյա Ասրիյանը իր նորածին որդու՝ Արմենի հետ միասին...



Թեժ գիծ - 010 53 13 42


Հասցե՝ Մաշտոցի պողոտա 22,
ք. Երևան, ՀՀ,
Հեռ.՝ +(374 10) 53-13-42
Ֆաքս՝ +(374 10) 53-01-92----------------


<<Մենարխեից մինչև մենոպաուզա>> խորագրով գիտաժողով Երևանում
15.06.2017
 > խորագրով գիտաժողով Երևանում

Հունիսի 13-ին <<Էլիտ Պլազա>> բիզնես կենտրոնում տեղի ունեցավ <<Մենարխեից մինչև մենոպաուզա>> թեմայով գիտաժողով, որի շրջանակում մանկաբարձ-գինեկոլոգները քննարկեցին վերարտադրողական տարիքի կանանց մոտ հաճախ դիտվող ախտաբանական մի շարք վիճակների վերաբերող հարցերը, դրանց առաջացման հիմնական պատճառները, մասնագիտական արդի մոտեցումները` առօրյա գործունեության ընթացքում արձանագրված դեպքերի օրինակներով:

 

Գիտաժողովի կազմակերպիչներն էին ՀՀ Առողջապահության նախարարությունը, Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը և Երևանի Մ. Հերացու անվ. պետական բժշկական համալսարանը:
Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի գիտության գծով փոխտնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Կարինե Առուստամյան
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի գիտության գծով փոխտնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Կարինե Առուստամյանը կարևորելով գիտաժողովը, Մեդ-Պրակտիկի հետ զրույցում ասաց. «Գիտաժողովի ընթացքում քննարկվեցին մենարխեից մինչև մենոպաուզա ընկած ժամանակահատվածում կանանց մոտ հաճախ հանդիպող այնպիսի ախտաբանություններին նվիրված հարցեր, ինչպիսիք են ամենորեաները, հիպերանդրոգենիան և անոմալ արգանդային արյունահոսությունները: Այս թեմաների ընտրությունը պայմանավորված է ինչպես դրանց տարածվածությամբ վերարտադրողական տարիքի կանանց մոտ, այնպես էլ կնոջ դաշտանային և մանկածնային ֆունկացիաների վրա դրանց ազդեցությամբ: Մյուս կողմից կարևորվում է նաև վերը նշված ախտաբանական վիճակների երկարաժամկետ ազդեցությունը կնոջ օրգանիզմի վրա, ինչը բերում է ավելի մեծ տարիքում այնպիսի հիվանդությունների, ինչպես սիրտ-անոթային հիվանդությունները, օստեոպորոզը, շաքարախտը, արգանդի լորձաթաղանթի քաղցկեղը և այլն:

 

     

Գիտաժողովի շրջանակում ներկայացվեցին ամենորեաների, հիպերանդրոգենիայի և անոմալ արգանդային արյունահոսությունների ախտորոշման, բուժման և նման հիվանդայցելուների վարման ժամանակակից մոտեցումները՝ հիմնված ապացուցողական բժշկության վրա: Կարևորվում է այն մոտեցումը, որ դասախոսությունների ընթացքում ներկայացվեցին ո՛չ միայն տեսական հարցերը, այլ նաև վեր են լուծվել առանձին կլինիկական դեպքեր: Բոլոր թվարկած խնդիրները հանդիպում են գործնական գործունեություն ծավալող յուրաքանչյուր գինեկոլոգի մոտ, որը նույնպես բարձրացրած թեմաները դարձնում է հրատապ:

      

Կ. Առուստամյանն ընդգծեց, որ ներկայում կլինիկական բժշկության որևէ ասպարեզ առանց լաբորատոր ախտորոշման չի կարող առաջընթաց ապրել, ուստի և գիտաժողովի շրջանակում ներկայացվել են լաբորատոր ախտորոշման այն մեթոդները, և, մասնավորապես, գենետիկական տեխնոլոգիաները, որոնք բարձրացնում են քննարկվող ախտաբանական վիճակների արդյունավետ ախտորոշումը և վարումը»:
ՌԴ Ժողովուրդների բարեկամության համալսարանի բուժաշխատողների որակավորման բարձրացման ֆակուլտետի մանկաբարձություն, գինեկոլոգիայի և վերարտադրողական բժշկության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Ի.Գ. Շեստոկովա
Ռուսաստանի Դաշնությունից հրավիրված ՌԴ Ժողովուրդների բարեկամության համալսարանի բուժաշխատողների որակավորման բարձրացման ֆակուլտետի մանկաբարձություն, գինեկոլոգիայի և վերարտադրողական բժշկության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Ի.Գ. Շեստոկովան, խոսելով դաշտանային ցիկլի խանգարումների և, մասնավորապես, արյունահոսությունների մասին, նշեց, որ ցիկլի խանգարումների հիմնական խնդիրները պայմանավորված են են կնոջ կամ աղջկա տարիքով. «Ցիկլի խանգարումը կարելի է դիտարկել և՛ որպես նորմալ երևույթ, և՛ որպես շեղում: Առաջին հայացքից այն թվում է սովորական երևույթ, սակայն, իրականում, պատկերը շատ ավելի խնդրային է: Շեղում է համարվում, երբ այն լինում է հիվանդության դրսևորման հետևանք: Վերարտադրողական տարիքի կնոջ մոտ դաշտանային ցիկլը պարբերականության առումով պետք է շատ հստակ լինի, քանի որ գոյություն ունեն նորմատիվներ: Սակայն կա տարիք, երբ վերարտադրողական համակարգը սկսում է խաթարվել, ինչը սովորաբար լինում է մենոպաուզայից առաջ: Նման դեպքերը պետք է կանխվեն ու բուժվեն, քանի որ այդ իրավիճակներն արյունահոսության պատճառ դառնալու վտանգ են պարունակում: Այսօր արդեն ոլորտի մասնագետների համար պարզ է, որ եթե կինը 40-նն անց է և ունի դաշտանային ցիկլի խանգարում, ապա դա ահազանգ է համապատասխան հետազոտության և բուժման համար»:
Մոսկվայի Ա.Ի. Եվդոկիմովի անվան պետական բժշկա-ստոմատոլոգիական համալսարանի վերարտադրողական բժշկության և վիրաբուժության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Վ.Ն. Կասյան
Գիտաժողովին հրավիրված Մոսկվայի Ա.Ի. Եվդոկիմովի անվան պետական բժշկա-ստոմատոլոգիական համալսարանի վերարտադրողական բժշկության և վիրաբուժության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Վ.Ն. Կասյանն իր խոսքում ընդգծեց, որ կնոջ մոտ ցիկլի խանգարումը իգական սեռի օրգանիզմի ամենանուրբ կետերից է: «Դաշտանային խանգարումների պատճառը կարող են լինել սթրեսները, էնդոկրին համակարգի խանգարումները և այլ պատճառներ: Իսկ որպես հետևանք կարող է լինել արյունահոսություն, անպտղություն, վիժում և այլն: Խնդրի բացահայտման և հետագայում կանխարգելման ու բուժման համար առաջին քայլ դիտարկվում է հետազոտությունը, իհարկե, հաշվի առնելով կնոջ ցանկությունը: Պետք է նախ և առաջ պարզել, ցանկանու՞մ է նա մայրանալ, թե` ոչ, հետո արդեն խնդիրը լուծել»,- ասաց նա, ընդգծելով, որ ժամանակակից աշխարհում նշված խնդիրները վերացնելու համար կանայք խուսափում են հորմոնալ միջոցներ օգտագործել` ունենալով գիրանալու մտավախություն.- «Այսօրվա գինեկոլոգիական գործընթացում կիրառվող հորմոնալ դեղորայքից չեն գիրանում, նման դեպքեր գրանցվում էին հիսուն տարի առաջ, բայց ոչ այսօր: Ինչ վերաբերում է ժամանակակից տեխնոլոգիաներին, ապա գինեկոլոգիական շատ հիվանդություններ այսօր արդեն բուժվում են նաև առանց վիրաբուժական միջամտության, ինչպես, օրինակ՝ միոման: Այսօր գինեկոլոգիական գործընթացում ամբուլատոր պայմաններում հնարավոր է իրականացնել բարձր տեղեկատվությամբ օժտված սարքերով հետազոտություններ, որոնք զերծ են պահում հիվանդայցելուին անզգայացման գործընթացից: Նմանօրինակ մոտեցումները է՛լ ավելի են հեշտացնում ե՛ւ բժշկի աշխատանքը ե՛ւ հիվանդի վիճակը՝ մեծացնելով ախտորոշման և բուժման արդյունավետությունը»: