> խորագրով գիտաժողով Երևանում

Հունիսի 13-ին <<Էլիտ Պլազա>> բիզնես կենտրոնում տեղի ունեցավ...


Անցկացման վայրը` Էլիտ պլազա

Եռամսյա պայքար նորածնի կյանքի համար. փոքրիկ Արմենը Շուշիի ազատագրման օրը կլինի տանը՝ Ստեփանակերտում

Ստեփանակերտցի Սոֆյա Ասրիյանը իր նորածին որդու՝ Արմենի հետ միասին...



Թեժ գիծ - 010 53 13 42


Հասցե՝ Մաշտոցի պողոտա 22,
ք. Երևան, ՀՀ,
Հեռ.՝ +(374 10) 53-13-42
Ֆաքս՝ +(374 10) 53-01-92----------------


Ստացիոնար >> Անեսթեզիոլոգիա >> Անեսթեզիոլոգիա և ինտենսիվ թերապիա | Աշխատակազմ

Անեսթեզիոլոգիա և ինտենսիվ թերապիա

ՄՄԱՊԳՀԿ-ի բժիշկ-անեսթեզիոլոգները կատարելապես տիրապետում են ընդհանուր և տեղային (ռեգիոնալ) ցավազրկման ժամանակակից մեթոդներին: Բաժանմունքը ցուցաբերում է շուրջօրյա մասնագիտացված օգնություն անհրաժեշտ ողջ ծավալով:

Այն նախատեսում է.

1.  Ցավազրկում ծննդաբերությունների և կեսարյան հատման վիրահատությունների ժամանակ:
2.  Հիվանդի վիճակի և նրա ֆունկցիոնալ հնարավորությունների (ռեզերվների), անզգայացման և
     վիրահատության ռիսկի  աստիճանի գնահատում
3.  Առողջական վիճակի շտկում վիրահատությանը նախապատրաստելու նպատակով:
4.  Ինվազիվ (վնասվածքային) միջամտությունների և վիրահատությունների անեսթեզիոլոգիական ապահովում:
5.  Հետվիրահատական ինտենսիվ թերապիա (բուժում) և հսկում՝ ստուգիչ-ախտորոշիչ
     սարքավորումների օգտագործմամբ:

Բաժանմունքի կազմում կա ինտնեսիվ թերապիայի 2 հիվանդասենյակ, որոնք գտնվում են գինեկոլոգիական բաժանմունքի վիրահատական բլոկում և ապահովված են օրգանիզմի շնչառական և սիրտ-անոթային համակարգերի հսկման ժամանակակից սարքավորումներով:

Ծննդաբերության և կեսարյան հատման վիրահատության ժամանակ նախապատվությունը տրվում է լոկոռեգիոնալ (տեղաշրջանային) ցավազրկմանը (էպիդուրալ (վերկարծրենային), ողնուղեղային և դրանց համակցումը): Տարբեր վիրաբուժական միջամտությունների և մանիպուլյացիաների ցավազրկումը անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման բաժանմունքում իրականացվում է բարձր որակավորում ունեցող բժշկական և միջին բուժանձնակազմի կողմից:

Ստացիոնարում առկա են ժամանակակից սարքավորումներ՝ ընդհանուր անզգայացման համար, սարքերի և գործիքների հավաքածու անզգայացման բոլոր հնարավոր տեսակների իրականացման, հետվիրահատական շրջանի վարման, տարբեր վիրահատական միջամտություններից հետո արագ վերականգնման համար:

Տպել