> խորագրով գիտաժողով Երևանում

Հունիսի 13-ին <<Էլիտ Պլազա>> բիզնես կենտրոնում տեղի ունեցավ...


Անցկացման վայրը` Էլիտ պլազա

Եռամսյա պայքար նորածնի կյանքի համար. փոքրիկ Արմենը Շուշիի ազատագրման օրը կլինի տանը՝ Ստեփանակերտում

Ստեփանակերտցի Սոֆյա Ասրիյանը իր նորածին որդու՝ Արմենի հետ միասին...



Թեժ գիծ - 010 53 13 42


Հասցե՝ Մաշտոցի պողոտա 22,
ք. Երևան, ՀՀ,
Հեռ.՝ +(374 10) 53-13-42
Ֆաքս՝ +(374 10) 53-01-92----------------


Ստացիոնար >> Նորածնաբանության բաժանմունք | Աշխատակազմ

Նորածնաբանության բաժանմունք

 

Բաժանմունքը տարեկան սպասարկում է.

  • Առավել քան 3000 նորածնի
  • Շուրջ 1000 նորածնի՝ ծնված բարձր ռիսկի խմբի հղիներից
  • Մինչև 300 հիվանդ և անհաս նորածինների:
 
 

Կառուցվածքը




  • Նորածնային բաժանմունք
  • Հատուկ խնամքի և խնամքի 2-րդ էտապի (փուլի)  բաժանմունք
  • Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունք
  • Ռիսկի խմբի երեխաների հետագա հսկողության կաբինետ:



Նվաճումները

Այս բաժանմունքում՝ առաջին անգամ Հայաստանում, ներդրվել և օգտագործվում են բուժման ամենաժամանակակից մեթոդներ: Դրանց թվին են պատկանում՝ սուրֆակտանտի օգտագործում է նորածինների մոտ թոքերի ոչ ինվազիվ օդափոխությունը (CPAP), ծայրաստիճան անհաս նորածինների մոտ բաց զարկերակային (Բոտալյան) ծորանի փակման վիրահատությունները, անհասների մոտ կենտրոնական երակների կաթետերացումը պերիֆերիկ մուտքով (մաշկի միջոցով), գլխուղեղի գերձայնային հետազոտություն և այլն:

Ինչո՞վ է մեր բաժանմունքը տարբերվում մյուսներից:

Միայն մեզ մոտ՝


  • Հիվանդ նորածինները չեն տեղափոխվում այլ հիվանդանոցներ (բացի անհետաձգելի վիրաբուժական
    միջամտություն պահանջող դեպքերից):
  • Երեխաների խնամքը իրականացվում է հույժ ժամանակակից կյուվեզներում (ինկուբատորներում) և
    ինտենսիվ բուժման (թերապիայի) համար նախատեսված խնամքի համակարգերում,
    որոնք հագեցած են խոնավության և ջրմաստիճանի ինքնակարգավորվող համակարգերով:
  • Կիրառվում են շնչական (ռեսպիրատոր) աջակցության բոլոր ոչ վնասվածքային (ինվազիվ) տեսակները,
    ներառյալ՝ Bubble CPAP և Infant Flow driver, ինչպես նաև opti flow և love flow համակարգեր:
  • Թոքերի արհեստական շնչառությունն իրականացվում է ժամանակակից շնչառական (ռեսպիրատոր)
    բուժման բոլոր հայտնի եղանակներով՝ ավանդական, տրիգերային և  բարձր հաճախականության:
  • Առկա է, դեռևս միակը մեր երկրում, բարձր հաճախականության օսցիլյատոր (արհեստական
    շնչառության ապարատ) թոքային հիվանդությունների այնպիսի ծանր բարդությունների բուժման
    համար, ինչպիսիք են բարոտրավման և նորածինների պերսիստենտ (աստիճանաբար աճող)
    թոքային հիպերթենզիան /գերճնշումը/:
  • Կատարվում է գլխուղեղի գերձայնային հետազոտություն հիվանդի մահճակալի մոտ
  • Մշտական կապ է պահպանվում հիվանդ երեխայի և մոր (ընտանիքի) միջև:
  • Հիվանդների բուժման և ծագած խնդիրների լուծման հարցում գոյություն ունի թիմային մոտեցում:
  • Հիվանդ և անհաս նորածինների կենսակայունության (կենդանի մնալու) ցուցանիշները համադրելի են
    եվրոպականի հետ:


Ուսուցումը

Բաժանմունքը հանդիսանում է Առողջապահության ազգային ինստիտուտի նեոնատոլոգիայի և մանկաբուժության ամբիոնների մշտական կլինիկական բազա: Ողջ տարին շարունակ բաժանմունքում աշխատում են կլինիկական օրդինատորներ: Այստեղ վերապատրաստվում են բժիշկներ և բուժքույրեր ողջ հանրապետությունից:

Գիտական աշխատանքը

Բաժանմունքում գիտական առումով գերակա են նորածինների մոտ շնչառական (ռեսպիրատոր) խանգարումների բուժումը, ցածր և ծայրահեղ ցածր քաշով երեխաների խնամքի կատարելագործումը: Այս թեմաներով բաժանմունքի բժիշկների կողմից պաշտպանվել են 3 թեկնածուական ատենախոսություններ: Շնորհիվ աշխատակիցների բարձրակարգ պատրաստվածությանը և անհրաժեշտ բոլոր պայմանների առկայությանը  հնարավոր դարձավ անցկացնել ռանդոմիզացված վերահսկվող հետազոտություններ, որոնք համեմատում են Bubble CPAP և Infant Flow driver  համակարգերը ծնվելուց անմիջապես հետո: Հետազոտության արդյունքները կարող են էական ազդեցություն ունենալ ողջ աշխարհում ռեսպիրատոր թերապիայի գործելակարգի վրա: Հետազոտությունները անցկացվել են Լոնդոնյան Թագավորական քոլեջի (Լոնդոն) նեոնատալ բժշկության բաժանմունքի գործընկերների հետ համատեղ:

Համագործակցություն

Շուրջ 10 տարի է բաժանմունքը մշտապես համագործակցում է Լոնդոնյան Թագավորական բժշկական քոլեջի, Ցյուրիխի (Շվեյցարիա) համալսարանական պերինատալ կենտրոնի, Տրիեստ քաղաքի (Իտալիա) ԱՀԿ կենտրոնի հետ:

Տպել