«Մենարխեից մինչև մենոպաուզա» խորագրով գիտաժողով Երևանում

Հունիսի 13-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում տեղի ունեցավ...


Անցկացման վայրը` Էլիտ պլազա

Եռամսյա պայքար նորածնի կյանքի համար. փոքրիկ Արմենը Շուշիի ազատագրման օրը կլինի տանը՝ Ստեփանակերտում

Ստեփանակերտցի Սոֆյա Ասրիյանը իր նորածին որդու՝ Արմենի հետ միասին...



Թեժ գիծ - 010 53 13 42


Հասցե՝ Մաշտոցի պողոտա 22,
ք. Երևան, ՀՀ,
Հեռ.՝ +(374 10) 53-13-42
Ֆաքս՝ +(374 10) 53-01-92----------------


Ստացիոնար >> Գինեկոլոգիական բաժին >> Վիրաբուժական գինեկոլոգիա | Աշխատակազմ

Վիրաբուժական գինեկոլոգիա

Բաժանմունքում իրականացվում է գինեկոլոգիական հիվանդությունների վիրաբուժական բուժում ինչպես ավանդական (որովայնահատմամբ և հեշտոցային եղանակով), այնպես էլ լապարոսկոպիկ (որովայնադիտական) մուտքերով:

Գինեկոլոգիական լապարոսկոպիկ վիրահատությունն առաջին անգամ Հայաստանում կատարվել է մեր կենտրոնում 1974թ.-ին: Ներկայումս բաժանմունքում ակտիվորեն ներդրվում են վիրաբուժական գինեկոլոգիայում՝ մասնավորապես լապարոսկոպիկ և հիստերոսկոպիկ (արգանդադիտական) վիրաբուժությունում օգտագործվող նոր նվազագույնս ներխուժողական (ինվազիվ) տեխնոլոգիաները:

Բաժանմունքը հագեցած է ժամանակակից "Karl Storz" (Գերմանիա) էնդովիդեովիրաբուժական համալիրով: Համակարգչային հատուկ սարքը՝ կցված լապարոսկոպիկ տեխնիկային, թույլ է տալիս տեսագրել վիրաբուժական միջամտությունը տեսաֆիլմի ձևով, ինչը շատ կարևոր է կատարված վիրահատության որակի հսկողության և հաստատման համար: Ներարգանդային ախտաբանության կասկածի դեպքում կիրառվում է հիստերոսկոպիա: Ախտորոշիչ հիստերոսկոպիան թույլ է տալիս վաղ հայտնաբերել ներարգանդային ախտաբանությունները (արգանդի սուբմուկոզ (ենթաշճային) միոմա, էնդոմետրիումի գերաճներ (հիպերպլազիաներ)) և պոլիպներ, ներարգանդային խտրոցներ և սերտաճումներ): Բաժանմունքը կուտակել է հիստերոսկոպիկ վիրահատությունների մեծ փորձ: Մշակվել և ներդրվել են արգանդի և հավելումների ուռուցքանման գոյացությունների կապակցությամբ կատարված վիրահատություններից հետո վերականգնողական բուժման մեթոդներ:  Առաջին էտապը (փուլը) սկսվում է արդեն 1-ին իսկ օրից, ինչն արագացնում է առողջացման  ընթացքը և կրճատում հիվանդի ստացիոնարում գտնվելու ժամանակահատվածը: Երկրորդ էտապում շարունակվում է ֆիզիոթերապեւտիկ վերականգնողական կուրսը ամբուլատոր պայմաններում՝ պոլիկլինիկական բաժանմունքում:

Վիրահատական մասնաբաժինը (բլոկը) հանդիսանում է վիրաբուժական գինեկոլոգիայի բաժանմունքի կառուցվածքային ստորաբաժանումը: Վիրահատական բլոկում կատարվում են պլանային և անհետաձգելի վիրահատություններ: Վիրահատությունների ժամանակ լայնորեն օգտագործվում են ժամանակակից վիրահատական նյութեր և նորագույն սարքավորումներ: Վիրահատական բլոկում առկա է առանձին սրահ՝ էնդոսկոպիկ (ներդիտական) վիրաբուժության համար:

Վիրաբուժական գինեկոլոգիայի բաժանմունքում իրականացվում են հետևյալ միջամտությունները.




1.      Լապարոսկոպիկ մուտքով.


 
  • Ոչ լրիվ արգանդազերծում (սուբտոտալ հիստերէկտոմիա) հավելումներով/առանց հավելումների
  • Արգանդի բարձր  ծայրատում (ամպուտացիա)՝ դաշտանային ֆունկցիայի պահպանմամբ
  • Որովայնային արգանդազերծում (աբդոմինալ հիստերէկտոմիա) հավելումներով/առանց հավելումների
  • Հավելումների վրա կատարվող վիրաբուժական միջամտություններ 
  • Կոնսերվատիվ միոմէկտոմիա (միոմայի պահպանողական հեռացում՝ միոմայի հեռացում արգանդի
    պահպանմամբ)
  • Սեռական համակարգի ոչ նորմալ զարգացման կապակցությամբ պլաստիկ-վերականգնողական
    վիրահատություններ:



2.      Հեշտոցային մուտքով.




  • Հեշտոցային հիստերէկտոմիա (արգանդազերծում) առանց հավելումների՝ սեռական օրգանների  արտանկման
    (պրոլապսի) ժամանակ
  • Հեշտոցային հիստերէկտոմիա առանց հավելումների/հավելումներով՝ առանց սեռական օրգանների պրոլապսի
  • Արգանդի պարանոցի էլեկտրակոնիզացիա (կոնաձև հեռացում)՝ դրա հետագա հյուսվածաբանական
    հետզոտությամբ
  • Առաջնային և հետին  կոլպոպերինեոռաֆիա (հեշտոցի և շեքի կարում) լևատորապլաստիկայով (իգական
    սեռական օրգանների իջեցման վիրահատական բուժում)
  • Ազատ սինթետիկ օղակապի (հանգույց) (ТVТ, ТОТ) տեղադրում՝ կանանց մոտ անմիզապահության
    բուժման նպատակով
  • Հայնեկեյրի Պրոլիֆտ Անտերիոր /Պոստերիոր/Տոտալ (առաջնային, հետին և ամբողջական) համակարգի
    տեղադրում
  • Հեշտոցի և արտաքին սեռական օրգանների գոյացությունների վիրահատական բուժում
  • Հիմենոպլաստիկա (կուսաթաղանթի վերականգնում):




3.      Լապարոսկոպիկ մուտքով



  • Ախտորոշիչ որովայնադիտում (դիագնոստիկ լապարոսկոպիա)
  • Ուռուցքանման գոյացությունների և կիստաների հեռացում
  • Պոլիկիստոզ (բազմաբշտային) ձվարանների համախտանիշի վիրահատական բուժում
  • Էնդոմետրիոզի տարածված ձևերի բուժում
  • Արտարգանդային հղիության ժամանակ փողի հեռացում և արգանդապահպանողական վիրահատություններ
  • Կոնսերվատիվ միոմէկտոնիա (միոմայի հեռացում արգանդի պահպանմամբ)
  • Սալպինգոօվարիոլիզիս  (փոքր կոնքի խոռոչում հավելումների շրջանի կպումների անջատում)
  • Սալպինգոստոմիա  (արգանդափողի անցանելիության վերականգնում լայնույթային (ամպուլյար) հատվածի
    խցանումների ժամանակ)
  • Վիրաբուժական ամլացում
  • Հեշտոցային հիստերէկտոմիա (արգանդազերծում) լապարոսկոպիկ օժանդակությամբ (LAVH)
  • Որովայնադիտական ամբողջական արգանդազերծում (տոտալ լապարոսկոպիկ հիստերէկտոմիա) (TLG)
  • Ոչ լրիվ արգանդազերծում որովայնադիտական օժանդակությամբ (լապարոսկոպիկ օժանդակությամբ
    սուբտոտալ հիստերէկտոմիա) (LASH):



4.      Արգանդադիտական մուտքով

  • Արգանդի վզիկի խողովակի և խոռոչի անջատ բուժ-ախտորոշիչ քերում՝ էնդոմետրիումի (արգանդի խոռոչը
    պատող լորձաթաղանթի) գերաճի (հիպերպլազիա) ժամանակ (ներառյալ հյուսվածաբանական և
    բջջաբանական հետազոտությունները)
  • Պոլիպների, ենթաշճային հանգույցների, ներարգանդային խտրոցների հիստերռեզեկտոսկոպիկ
    (արգանդադիտական մասնազատում) հեռացում:
  • Էնդոմետրիումի աբլացիա (լորձաթաղանթի այրում միաբևեռ էլեկտրական հոսանքով):



Հետվիրահատական շրջանում հիվանդայցելուները գտնվում են հարմարավետ հիվանդասենյակներում, խնամվում են գինեկոլոգիական բաժանմունքի բժիշկների կողմից: Դուրս գրումից հետո կանայք հսկվում են ՄՄՄՊԳՀԿ-ի պոլիկլինիկական-խորհրդատվական բաժնում:

Տպել