> խորագրով գիտաժողով Երևանում

Հունիսի 13-ին <<Էլիտ Պլազա>> բիզնես կենտրոնում տեղի ունեցավ...


Անցկացման վայրը` Էլիտ պլազա

Եռամսյա պայքար նորածնի կյանքի համար. փոքրիկ Արմենը Շուշիի ազատագրման օրը կլինի տանը՝ Ստեփանակերտում

Ստեփանակերտցի Սոֆյա Ասրիյանը իր նորածին որդու՝ Արմենի հետ միասին...



Թեժ գիծ - 010 53 13 42


Հասցե՝ Մաշտոցի պողոտա 22,
ք. Երևան, ՀՀ,
Հեռ.՝ +(374 10) 53-13-42
Ֆաքս՝ +(374 10) 53-01-92----------------


Ստացիոնար >> Գինեկոլոգիական բաժին >> Ոչ վիրաբուժական գինեկոլոգիայի բաժանմունք | Աշխատակազմ

Ոչ վիրաբուժական գինեկոլոգիայի բաժանմունք

Բաժանմունքում անցկացվում են բուժական միջոցառումներ՝ ուղղված ամուսնական զույգի վերարտադրողական առողջության պահպանմանը և ամուսինների մոտ մանկածնության ֆունկցիայի վերականգնմանը:

Բաժանմունքի կլինիկական գործունեության հիմնական ուղղություններն են.

1.  Վերարտադրողական համակարգի էնդոկրին խանգարումներով՝ անօվուլյացիա (անձվազատություն),
     դիսօվուլյացիա (ձվազատման խանգարում), հիպերանդրոգենեմիայի տարբեր ձևեր (ԶՊԿՀ, ԱԳՀ)),
     էնդոմետրիոզով նախադաշտանային և դաշտանային ցավային համախտանիշ­ներով հիվանդների
     բուժում:
2.  Կնոջ կյանքի տարբեր տարիքային շրջանների դիսֆունկցիոնալ արգանդային արյունահոսություն­ների
     բուժում՝ սկսած դեռահասային տարիքից  (յուվենիլ (դեռահասային) արյունահոսություններ),
     մինչև նախա- և  հետդաշտանադադարային տարիքը:
3.  Կլիմակտերիկ (դաշտանադադարային) համախտանիշի բուժումը փոխարինական հորմոնաբուժմամբ:
     Օգտագործվում են նաև կլիմակտերիկ համախտանիշի կանխարգելման և բուժման ոչ հորմոնային
     մեթոդներ:
4.  Սեռական ճանապարհով փոխանցվող վարակների (ՍՃՓՎ), մանրէական և վիրուսային ծագման
     բորբոքային պրոցեսների (կենսընթացների) ախտորոշում և բուժում:
5.  Ներարգանդային պարույրի (ՆԱՊ) տեղադրում և հեռացում:
6.  Արգանդի պարանոցի բիոպսիա (կենսազննում), արգանդի խոռոչի և ցերվիկալ կանալի
     (պարանոցի խողովակի) անջատ քերում:
7.  Արգանդի պարանոցի ֆոնային (նախաքաղցկեղային) հիվանդությունների բուժում:
8.  Հղիության արհեստական ընդհատում (աբորտ):

Կենտրոնում անցկացվում են հղիության ընդհատման հետևյալ ձևերը՝ կախված հղիության ժամկետից, ինչպես նաև կնոջ առողջական վիճակից և ցանկությունից.

 

  • Դեղորայքային աբորտ՝ դաշտանի մինչև 62 օր ուշացման դեպքում: Դեղորայքային աբորտն ընթանում է
    գործնականորեն ինչպես դաշտանը, չի պահանջում ցավազրկում և վիրաբուժական միջամտություն,
    այսինքն հանդիսանում է քիչ տրավմատիկ (վնասվածքային): Դեղորայքային աբորտի արդյունավետությունը
    կազմում է 96%:
  • Վակուում-ասպիրացիայի (վակուում-արտաքաշման) մեթոդով հղիության վիրաբուժական ընդհատում մինչև
    12 շաբաթական ժամկետը: Արգանդի լորձաթաղանթը վակում-ասպիրացիայի դեպքում ևս
    նվազագույնս է վնասվում: Միջամտությունն իրականացվում է ներերակային անզգայացման տակ:
  • Հղիության ընդհատումը 13-22 շաբաթական ժամետներում իրականացվում է բժշկական
    ցուցումներով (վիրաբուժական և դեղորայքային եղանակներով):



Հարգելի կանայք

Պետք է հիշել, որ աբորտը բացասաբար է ազդում կնոջ օրգանիզմի վրա և կարող է դառնալ բորբոքային հիվանդությունների, չբերության, էնդոմետրիոզի պատճառ: Չնայած բարձր որակավորում ունեցող մասնագետների և հղիության ընդհատման խնայողական մեթոդների առկայությանը՝ ՄՄԱՊԳՀԿ-ի աշխատակիցները խորհուրդ են տալիս անցանկանալի հղիությունը կանխելու նպատակով օգտագործել բեղմնականխիչներ:

Տպել