«Մենարխեից մինչև մենոպաուզա» խորագրով գիտաժողով Երևանում

Հունիսի 13-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում տեղի ունեցավ...


Անցկացման վայրը` Էլիտ պլազա

Եռամսյա պայքար նորածնի կյանքի համար. փոքրիկ Արմենը Շուշիի ազատագրման օրը կլինի տանը՝ Ստեփանակերտում

Ստեփանակերտցի Սոֆյա Ասրիյանը իր նորածին որդու՝ Արմենի հետ միասին...



Թեժ գիծ - 010 53 13 42


Հասցե՝ Մաշտոցի պողոտա 22,
ք. Երևան, ՀՀ,
Հեռ.՝ +(374 10) 53-13-42
Ֆաքս՝ +(374 10) 53-01-92----------------


Բարի գալուստ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի (ՄՄԱՊԳՀԿ) պաշտոնական կայք 


 
Հաճույքով ձեզ եմ ներկայացնում մեր հիմնարկությունը, որը գտնվում է Երևանի կենտրոնում, Մաշտոցի պողոտա 22 հասցեում: Այն Հայաստանի հնագույն կլինիկաներից մեկն է` հիմնադրված դեռևս 1931թվականին: Հիմնադրման պահից մինչ օրս կլինիկայում մշտապես հոգ է տարվել մանկաբարձության և գինեկոլոգիայի հայրենական դպրոցի զարգացմանը, ինչն էլ իր հերթին մեծապես նպաստել է ծննդօգնության ոլորտում բարձրակարգ կադրերի պատրաստմանը:
Եվ պատահական չէ, որ Հայաստանում մանկաբարձության, գինեկոլոգիայի, պերինատոլոգիայի, նորածինների վերակենդանացման և ինտենսիվ բուժման, բժշկական գենետիկայի, վերարտադրողականության վերաբերյալ բոլոր ժամանակակից տեխնոլոգիաները  առաջին անգամ մշակվել և ներդրվել են մեր կենտրոնում:
Այսօր ՄՄԱՊԳՀԿ-ն, շնորհիվ առողջապահության, մասնավորապես ծննդօգնության ոլորտում երկարամյա և բեղմնավոր աշխատանքի, ունի բժշկական բարձրակարգ հաստատության անբասիր վարկանիշ:
ՄՄԱՊԳՀԿ-ում բժշկական օգնությունը, ախտորոշման և խորհրդատվական ծառայությունները մատուցվում են կենտրոնի փորձառու, բժշկական բարձր որակավորում ունեցող աշխատակիցների կողմից: Կենտրոնում աշխատում են գիտության 3 դոկտորներ, բժշկական գիտությունների 20 թեկնածուներ և կենսաբանական գիտությունների 2 թեկնածուներ: 
Կենտրոնի բժիշկները մշտապես բարձրացնում եմ իրենց մասնագիտական վարպետությունը,  վերապատրաստվելով Ռուսաստանի Դաշնությունում և այլ երկրներում:
    ՄՄԱՊՀԳԿ-ի կողմից  առաջատարի վարկանիշը ձեռք է բերվել ամենօրյա քրտնաջան աշխատանքի շնորհիվ, որի հիմքում ընկած է բարձր արհեստավարժությունը, հիվանդների և նրանց հարազատների նկատմամբ բարեհամբյուր և հարգալից վերաբերմունքը:

Տպել