«Մենարխեից մինչև մենոպաուզա» խորագրով գիտաժողով Երևանում

Հունիսի 13-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում տեղի ունեցավ...


Անցկացման վայրը` Էլիտ պլազա

Եռամսյա պայքար նորածնի կյանքի համար. փոքրիկ Արմենը Շուշիի ազատագրման օրը կլինի տանը՝ Ստեփանակերտում

Ստեփանակերտցի Սոֆյա Ասրիյանը իր նորածին որդու՝ Արմենի հետ միասին...



Թեժ գիծ - 010 53 13 42


Հասցե՝ Մաշտոցի պողոտա 22,
ք. Երևան, ՀՀ,
Հեռ.՝ +(374 10) 53-13-42
Ֆաքս՝ +(374 10) 53-01-92----------------


Այսօր կլրանար Գրիգորի Օկոևի 85-ամյակը

1973 թվականից մինչ 1989թ. Մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի տնօրեն է եղել Գրիգորի Օկոևը: 1973 թվականին կատարվել է ինստիտուտի կառուցվածքային վերափոխում, փոխվել է նաև գիտական թեմատիկան: 

Այդ շրջանում ինստիտուտի բազայի վրա գործել են Երևանի Բժիշկների կատարելագործման պետական ինստիտուտի մանկաբարձության և գինեկոլոգիայի և պաթոլոգիական (ախտաբանական) անատոմիայի ամբիոնները: 

1981թ. ինստիտուտի բազայի վրա ստեղծվեց մարդու վերարտադրողականության գծով Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) Մոսկովյան կենտրոնի մասնաճյուղը: 1986 թվականից այն ձեռք բերեց ինքնուրույն կենտրոնի կարգավիճակ, լինելով միակը տարածաշրջանում, որը ևս գործում է մինչ օրս:

Այս շրջանում ինստիտուտում հիմնադրվեցին Հանրապետական բժշկա-գենետիկական կենտրոնը, Պերինատալ ախտորոշման հանրապետական կենտրոնը, Նորածինների հանրապետական պրոզեկտուրան, Գիտամեթոդական և Բարոթերապիայի հանրապետական կենտրոնները, Արհեստական սերմնավարման տարածաշրջանային կենտրոնը:

Այդ տարիների գիտական հետազոտությունները վերաբերում էին մեծ արդիականություն ունեցող առողջապահական խնդիրներին՝ "Ծննդաբերության ազդեցությունը պտղի և նորածնի վրա" և "Ձվարան-դաշտանային ֆունկցիայի որոշ խանգարումների կլինիկան և բուժումը":

Ներդրվեցին պտղի հիպօքսիայի (թթվածնային քաղցի) և ասֆիքսիայի (շնչահեղձության) ախտորոշման մեթոդները (ֆոնոկարդիոգրաֆիա, արյան թթվա-հիմնային հավասարակշռության գնահատում, գերձայնային հետազոտություն և այլն):

1989թ. Մանկաբարձության և գինեկոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտը վերանվանվեց "Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի":  

http://c1.mediamax.am/images/hatuk_reportaj/margaryan/1_Untitled-1.jpg

Գրիգորի Օկոեւի տնօրինության ժամանակ մի ներքին «օրենք» էր գործում. այն աշխատողը, ով գումար կամ նվեր կվերցներ նորածնի ծննդի համար, մեկ շաբաթով ուղարկվում էր ծննդատան լվացքատանն աշխատելու: Այդ տարիներին լվացքի մեքենաներ չկային, եւ ողջ ծննդատան սպիտակեղեն լվանալը մեծ չարչարանք էր: Եթե հերթափոխի աշխատողներից մեկի մոտ գումար կամ նվեր գտնեին, այդ հերթափոխը կորած էր՝ միանգամից ուղարկում էին լվացքատուն:  

«Պերեդաչաները» սովորաբար բերում էին Մաշտոցի պողոտայի մուտքի կողմից: Մարգարյանի ժամանակ, երբ երկրում սոցիալական վիճակը շատ ծանր էր, մեզ մոտ գտնվող հղի կանանց հարազատները շատ աղքատիկ սնունդ էին բերում: 

Գրիգորի Օկոեւի օրոք ծննդատունը բարձրակարգ խոհանոց ունեցավ: Մեզ մոտ պատրաստվում էին համեղ կարկանդակներ, որոնք կաթի կամ մածունի հետ մատուցում էինք ապագա մայրերին: Ի դեպ, ծննդատան համար նախատեսված կաթը վաղ առավոտյան բերվում էր հատուկ կաթի կոմբինատից:  

Յուրաքանչյուր հղի կնոջ համար առանձին ճաշացանկ կար, որը կազմվում էր այն սննդամթերքներից, որոնք ցուցված էին բժիշկների կողմից: 

«1999թ.-ին երկարատեւ նվիրված եւ անբասիր աշխատանքի համար պարգեւատրվեցի պատվոգրով եւ որոշեցի անցնել հանգստի: Բայց իմ բժշկական խալաթը հիմա էլ արդուկած եւ կախված է պահարանում, եւ երբ կարիքս զգացվում է, միշտ գնում եմ իմ հարազատ ծննդատուն»:  

1981 թվականին ինձ առաջարկեցին աշխատել ծննդատան քանդակների ստեղծման վրա: Այդ ժամանակ ծննդատան տնօրենը Գրիգորի Օկոեւն էր: 


http://c1.mediamax.am/images/hatuk_reportaj/margaryan/Yuriy-Minasian.jpgՔանդակներ պետք է տեղադրվեին չորս պատվանդանների վրա: Բնականաբար, շոշափվելու էր մոր եւ մանկան թեման: Երբ էսքիզները պատրաստ էին, դրանք ցույց տվեցի Գրիգորի Օկոեւին եւ ստացա նրա հավանությունը:







Քանդակագործ Յուրի Մինասյանը
 

Ամեն օր երեկոյան Օկոեւը գալիս էր իմ արվեստանոց`«Հո չե՞մ խանգարի, Յուրկա ջան», թիֆլիսեցու ակցենտով ասում էր նա: Նստում էր կողքիս ու պատմություններ պատմում իր կյանքից: Շատ մեծ անձնավորություն էր, այժմ էլ նրան հուզմունքով եմ հիշում: Նա իսկական քաղաքի բնակիչ էր, փայլուն կազմակերպիչ եւ մեծ հայրենասեր: Մի անգամ էլ երեկոյան կրկին եկավ արվեստանոց, այս անգամ ընկերների հետ: Մի քիչ գինովցած էր: Ասաց` «Ես քեզ ոչ մի ցուցում չեմ տվել չէ՞, թե ինչպես աշխատես: Բայց մի բան եմ ուզում խնդրել: Յուրկա ջան, մայր ես չէ՞ քանդակում, կրծքերը մի քիչ մեծ արա էլի, որ  կաթը շատ լինի»: 

             

http://c1.mediamax.am/images/hatuk_reportaj/margaryan/18_yuri01.jpg  
  











Լուսանկարը` Յու. Մինասյանի արխիվից 

Արձանները տեղադրում էինք 1982 թվականի աշնանը, բավականին ցուրտ եղանակ էր: Մոնտաժային աշխատանքներն էին գնում` արդեն պատրաստվում էինք երրորդ արձանը տեղադրել, երբ ասացին, որ տնօրենը ինձ եւ բանվորներին վերեւ է կանչում: Մի փոքր անհանգստացա, սակայն երբ սենյակ մտանք, ճոխ սեղան էր գցված: Կոնյակ խմեցինք եւ նշեցինք արձանների տեղադրումը:

http://c0.mediamax.am/images/hatuk_reportaj/margaryan/20_MG_4854.jpg    

Այդ օրը շատ անհարմար վիճակի մեջ հայտնվեցի` այդ ժամանակ ընդունված էր պատվեր ստանալու դեպքում որոշ տոկոս պատվիրատուին հանձնել: Խնջույքից հետո խնդրեցի Օկոեւին կողքի սենյակ անցնել: Ձեռքս գրպանս տարա: Օկոեւը նայեց աչքերիս մեջ ու ասաց` «Յուրա, քեզ կարգին մարդու տեղ էի դրել, այդ ի՞նչ ես անում»: Մինչ օրս ամաչում եմ, երբ հիշում եմ այդ մասին: 

Անցան տարիներ: Իր որդին արդեն ծննդատան տնօրենն էր եւ մի օր եկավ մոտս ու ասաց` «Շատ լավ էիք ճանաչում հորս, կցանկանայի, որ պատրաստեք նրա կիսանդրին»: Իրեն պատմեցի այդ պատմությունն ու ասացի, որ վերջապես եկել է երախտագիտությունս հայտնելու ժամանակը: 

Շատ հայտնի մարդկանց համար եմ աշխատել, սակայն ավագ Օկոեւի նման պատվիրատու չեմ ունեցել: 

Արձանները ձուլված են բրոնզից: Թող գաղտնիք մնա, թե քանդակներն անելիս որպես բնորդ ումից եմ ոգեշնչվել: Ի դեպ, մի գաղտնիք եւս կար: Քանդակներից մեկում մայրն ու երեխան նստած են, իսկ մոր ոտքին աքլոր է: Սկզբնական տարբերակում աքլորի փոխարեն պետք է շուն լիներ: Այդ թաղի տղաները, բոլորը լավ երեւանցիներ, եկան ու խնդրեցին ինձ շուն քանդակել, իրենց ընկերներից մեկի` «Собак Սերյոժի» պատվին: Էսքիզը արեցի, բայց գեղարվեստական խորհուրդը որոշեց, որ աքլոր պետք է լինի:


http://c1.mediamax.am/images/hatuk_reportaj/margaryan/21_MG_4857.jpg      
 

Լուսանկարները և նյութի որոշ հատվածներ վերցված են Մեդիամաքսից:

Տպել