«Մենարխեից մինչև մենոպաուզա» խորագրով գիտաժողով Երևանում

Հունիսի 13-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում տեղի ունեցավ...


Անցկացման վայրը` Էլիտ պլազա

Եռամսյա պայքար նորածնի կյանքի համար. փոքրիկ Արմենը Շուշիի ազատագրման օրը կլինի տանը՝ Ստեփանակերտում

Ստեփանակերտցի Սոֆյա Ասրիյանը իր նորածին որդու՝ Արմենի հետ միասին...



Թեժ գիծ - 010 53 13 42


Հասցե՝ Մաշտոցի պողոտա 22,
ք. Երևան, ՀՀ,
Հեռ.՝ +(374 10) 53-13-42
Ֆաքս՝ +(374 10) 53-01-92----------------


Առաջին անգամ Հայաստանում

Առաջին անգամ Հայաստանում՝ ՄՄԱՊԳՀԿ-ում իրականացվել է.

1973թ.՝  Կոլպոպոեզ (արհեստական հեշտոցի ստեղծման վիրահատություն) սիգմայաձև աղուց
1974թ.՝  Լապարոսկոպիա (որովայնադիտում)
1974թ.՝  Հիստերոսկոպիա (արգանդադիտում)
1974թ.՝  Կրիոբժշկություն (ցածր ջերմաստիճանի կիրառում բուժական նպատակներով, օրինակ՝ արգանդի
               պարանոցի կրիոդեստրուկցիա (սառնակազմալուծում))
1974թ.՝  Մարդու կարիոտիպի որոշում
1975թ.՝  Կեսարյան հատում արգանդի ստորին հատվածում (ներկայումս կիրառվում է ողջ հանրապետությունում)
1975թ.՝  Գերձայնային հետազոտություն
1975թ.՝  Վակուում-ասպիրացիա  (մինի աբորտ)
1978թ.՝  Հիպերբարիկ օքսիգենացիայի (գերճնշումային թթվածնահարման) կիրառումը մանկաբարձական,
               գինեկոլոգիական և նեոնատալ (նորածնային) գործելակարգում 
1978թ.՝  Ասեղնաբուժության կիրառումը մանկաբարձական, գինեկոլոգիական գործելակարգում
1979թ.՝   Համակցված էլեկտրաանալգեզիայի (էլեկտրաանցավազգայություն) կիրառումը մանկաբարձությունում
               և գինեկոլոգիայում
1980թ.՝  Կարդիոտոկոգրաֆիկ (պտղի սրտի աշխատանքի և արգանդի կծկողական գործունեության)
               հսկողություն
1981թ.՝  Երևան քաղաքի բնածին արատների ռեգիստրի ստեղծում.
1983թ.՝  Արհեստական սերմնավորման ծառայության կազմակերպում՝ սպերմայի (սերմի) բանկի ստեղծմամբ
1984թ.՝  Վերարտադրողական համակարգի հորմոնների որոշում արյան մեջ ռադիոիմունաբանական մեթոդով
1986թ.՝  Խորիոնի (թավկենու) բիոպսիա (կենսազննում) և ամնիոցենտեզ (ջրաթաղանթահատում)
               քրոմոսոմային հիվանդությունների ախտորոշման նպատակով
1986թ.՝  Հանրապետական բժշկա-գենետիկական կոնսուլտացիայի ստեղծում
1986թ.՝  Ֆենիլ-ալանինի որոշում արյան մեջ.
1986թ.՝  Մեզի սկրինինգ բնածին ամինոացիդուրայի հայտնաբերման նպատակով
1988թ.՝  Դեղամիջոցների ներմուծում էնդոլիմֆատիկ (ներավշային) եղանակով մանկաբարձական և
               գինեկոլոգիական գործելակարգում:
1989թ.՝  Պլազմաֆերեզի կիրառումը նորածինների հեմոլիտիկ (արյունալուծական) հիվանդության ժամանակ:  
1990թ.՝  Բուժման գրավիտացիոն մեթոդների կիրառում մանկաբարձական և գինեկոլոգիական
               գործելակարգում:
1990թ.՝  Ծննդաբերությունների անզգայացում պերիդուրալ (շուրջկարծրենային) եղանակով
1990թ.՝  Ալֆա-ֆետոպրոտեինի որոշում արյան և ամնիոտիկ (հարպտղային) հեղուկի մեջ
1991թ.՝  Մուկովիսցիդոզի ախտորոշում:    
1991թ.՝  Կորդոցենտեզ՝ պտղի պորտալարի պունկցիա և նրանից արյան արտաքաշում բժշկա-գենետիկական
               և լաբորատոր հետազոտությունների նպատակով:
1999թ.՝  էքստրեմալ (ծայրահեղ) ցածր քաշով նորածինների խնամքի ապահովում: Այսպես, ծայրահեղ ցածր
              քաշով (650 գրամ)՝  (երբ ծննդաբերությունը տեղի է ունեցել հղիության 24 շաբաթական ժամկետում)
              նորածին աղջկա վերակենդանացումը, ինտենսիվ թերապիան և խնամքի 2-րդ փուլը իրականացվել է
              ՄՄԱՊԳՀԿ-ում և տևել է 3 ամիս: Երեխան կենդանի է:
2000թ.՝  Մոր և մանկան համատեղ կենալը նորածինների վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի
              բաժանմունքում:
2000թ.՝  Սուրֆակտանտի արդյունավետ կիրառման առաջին դեպքերը՝ նորածինների շնչառական
               դիսթրես-սինդրոմի (բացասական սթրես-համախտանիշ) բուժման նպատակով:
2001թ.՝  Նորածնի թոքերի պրոլոնգացված (երկարաձգված) (36 օր) արհեստական վենտիլյացիա
               (օդափոխություն)՝ հետագա առողջացմամբ:
2001թ.՝  Նորածինների պերսիստենտ (գնալով աճող) թոքային հիպերտենզիայի (գերճնշման) բուժում՝ բարձր
               հաճախականության վենտիլյացիայի կիրառմամբ և նորածինների հետագա առողջացմամբ:
2001թ.
՝  Ներարգանդային պտղի սրտի ուռուցքի ախտորոշում, ախտորոշման հաստատում հետծննդյան
               շրջանում: Նորածինը հետագայում վիրահատվել է "Նորք-Մարաշ" կենտրոնում:
2002թ.՝  Ցիտոգենետիկական լաբորատորիայի գործելակարգում  in situ (տեղում)  հիբրիդացման (FISH)
               մոլեկուլային ցիտոգենետիկ (բջջագենետիկական) մեթոդի ներդրում:
2003թ.՝  Առաջին անգամ Հայաստանում ՄՄԱՊԳՀԿ-ի նորածինների վերակենդանացման և ինտենսիվ
               թերապիայի բաժանմունքում կատարվել է վիրահատություն՝ բոտալյան ծորանի կապում,
               "Շնչական դիսթրես սինդրոմ, ծայրահեղ ցածր քաշ (900գ)" ախտորոշմամբ անհաս
               աղջիկ նորածնի մոտ: Վիրահատությունը  կատարել է "Նորք-Մարաշ"  կենտրոնի
               կարդիովիրաբույժ (սրտավիրաբույժ) Ա.Ահարոնյանը: Նորածնի հետվիրահատական
               բուժումն ու խնամքը նույնպես իրականացվել են մեր կենտրոնում:
               Ներկաումս աղջնակի առողջական վիճակը և զարգացումը մտահոգություն չեն առաջացնում:
2003թ.՝  Առաջին հղիությունները արտամարմնային բեղմնավորման առաջին հաջողված փորձերից հետո:
2004թ.՝  Արտամարմնային բեղմնավորումից հետո առաջին երեխաների (եռվորյակ) ծնունդը:
2006թ.՝  ICSI (սպերմատոզոիդի ներցիտոպլազմատիկ ներարկում) մեթոդի կիրառումից հետո առաջին
               հղիության կայացումը:
2006-2007թթ.՝ Առաջին հղիության կայացումը սաղմի  ապասառեցումից  և արգանդի խոռոչ տեղափոխումից
               հետո
2006թ.՝  Առաջին հղիությունը "փոխնակ մայրության" ծրագրի շրջանակներում
2007թ.՝  Առաջին հղիությունը ТЕSЕ+ ICSI միջամտությունից հետո (սպերմատոզոիդների արտաքաշումը ամորձու
               հյուսվածքից և ներմուծումը ձվաբջջի մեջ)
2007թ.՝  Սաղմի ռեդուկցիայի (ներպատվաստված սաղմերից մի քանիսի արհեստական ոչնչացում)՝
               բազմապտուղ հղիությունից խուսափելու նպատակով, առաջին հաջողված փորձը
               (քառվորյակի դեպքում):
2013թ. – երկվորյակների ծնունդը էմբրիոնների չորս տարվա սառեցումից հետո


Վիճակագրություն

Ծննդաբերությունների թիվը՝ շուրջ 260.000, ստեղծման օրից ռեկորդային է եղել 1949թ.՝ 4569 ծննդաբերություն
Կեսարյան հատումների թիվը՝ շուրջ 20 000
Գինեկոլոգիական վիրահատությունների թիվը՝ 80 000-ից ավելի
Պոլիկլինիկա դիմողների թիվը՝1 200 000-ից ավելի
Անպտղության բուժումից հետո ծնված երեխաների թիվը՝ շուրջ 40 000
ԱՄԲ- ից հետո ծնված երեխաների թիվը՝ 700-ից ավելի:

Տպել