> խորագրով գիտաժողով Երևանում

Հունիսի 13-ին <<Էլիտ Պլազա>> բիզնես կենտրոնում տեղի ունեցավ...


Անցկացման վայրը` Էլիտ պլազա

Եռամսյա պայքար նորածնի կյանքի համար. փոքրիկ Արմենը Շուշիի ազատագրման օրը կլինի տանը՝ Ստեփանակերտում

Ստեփանակերտցի Սոֆյա Ասրիյանը իր նորածին որդու՝ Արմենի հետ միասին...



Թեժ գիծ - 010 53 13 42


Հասցե՝ Մաշտոցի պողոտա 22,
ք. Երևան, ՀՀ,
Հեռ.՝ +(374 10) 53-13-42
Ֆաքս՝ +(374 10) 53-01-92----------------


Ախտորոշում

Ախտորոշում

Լաբորատոր բաժնի ղեկավար   Ջինանյան Կարեն Հովհաննեսի, կենսաբանական գիտությունների թեկնածու

1977թ.
ընդունվել է ԵՊՀ-ի  կենսաբանության ֆակուլտետը, որն ավարտել է գերազանցությամբ:
1982թ. ընդունվել է ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի կենսաքիմիայի ինստիտուտ որպես ավագ լաբորանտ:  
1984թ.
 ընտրվել է կրտսեր գիտաշխատողի պաշտոնում:  
1990թ.  ընդունվել է ՀՀ ԳԱ "Դիագնոստիկա" բաց բաժնետիրական ընկերություն՝ միկրոկենսաբանության և կլինիկական իմունաբանության բաժանմունք՝ որպես բժիշկ-լաբորանտ:
1991թ.  պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը:
1992թ. վերապատրաստվել է ք. Մոսկվայի Մանկաբարձության, գինեկոլոգիայի և պերինատոլոգիայի ինստիտուտում:  
1992թ. նշանակվել է  "Դիագնոստիկա"  բաց բաժնետիրական ընկերության միկրոկենսաբանության և կլինիկական իմունաբանության բաժանմունքի ղեկավար:  
1993թ.   անցել է որակավորման դասընթացներ "Իմունաախտորոշման ժամանակակից մեթոդները" թեմայով ՀՀ ԱՆ ԱԱԻ-ում:

1995թ. նշանակվել է "Դիագնոստիկա" բաց բաժնետիրական ընկերության  կլինիկա-ախտորոշիչ կենտրոնի ղեկավար:
1995-2003թթ՝ ՀՀ ԱՆ լաբորատոր ախտորոշման գծով գլխավոր մասնագետ:

1996-2003թթ.՝ ՀՀ ԱՆ բժիշկների լիցենզավորման կենտրոնի լաբորատոր ախտորոշման գծով հանձնաժողովի նախագահ: 
1995թ, 1998, 2005թթ
. վերապատրաստվել է Ֆրանսիայում՝ "Կլինիկական սաղմնաբանություն" մասնագիտությամբ:
1997թ.
ստեղծել է ԱՄԲ-ի և ՍՏ-ի լաբորատորիան և ստացել առաջին սաղմերը, որի արդյունքում առաջին անգամ Հայաստանում ծնվեցին այսպես կոչված «երեխաներ փորձանոթից»:  
2006թ.՝ առաջին անգամ Հայաստանում ներդրել է սաղմերի սառեցման և հալեցման տեխնոլոգիան 
1999թ.-ից առ այսօր՝ լաբորատոր ախտորոշիչ բաժնի ղեկավար և ավագ գիտաշխատող, ՄՄԱՊԳՀԿ:
2006թ. առաջին անգամ Հայաստանում ներդրել և իրականացրել է ԱՄԲ-ի  ԻՔՍԻ (ICSI) տարբերակը, որի արդյունքում առաջին անգամ Հայաստանում արձանագրվել է  հղիություն:

Հանդիսանում է ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի լաբորատոր ախտորոշման ամբիոնի դասախոս:

"Ախտորոշիչ բժշկության հայկական միության" անդամ:
Մարդու վերարտադրողականության և սաղմնաբանության Եվրոպական ասոցիացիայի անդամ:
Հանդիսանում է 30-ից ավել գիտական հոդվածների, մեթոդական հանձնարարականների և գործնական ձեռնարկների հեղինակ:



Բուժման և ոչ մի տարատեսակ չի կարող արդյունավետ լինել առանց լավ ախտորոշիչ ծառայության:
Կենտրոնի լաբորատոր-ախտորոշիչ բաժանմունքը սպասարկում է ինչպես կլինիկայի ստացիոնար բաժանմունքների հիվանդներին, այնպես էլ ամբուլատոր հիվանդայցելուներին: Ախտորոշիչ բաժանմունքը հագեցված է ժամանակակից սարքավորումներով և ունի հետևյալ կառուցվածքային միավորները:


Տպել