«Մենարխեից մինչև մենոպաուզա» խորագրով գիտաժողով Երևանում

Հունիսի 13-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում տեղի ունեցավ...


Անցկացման վայրը` Էլիտ պլազա

Եռամսյա պայքար նորածնի կյանքի համար. փոքրիկ Արմենը Շուշիի ազատագրման օրը կլինի տանը՝ Ստեփանակերտում

Ստեփանակերտցի Սոֆյա Ասրիյանը իր նորածին որդու՝ Արմենի հետ միասին...



Թեժ գիծ - 010 53 13 42


Հասցե՝ Մաշտոցի պողոտա 22,
ք. Երևան, ՀՀ,
Հեռ.՝ +(374 10) 53-13-42
Ֆաքս՝ +(374 10) 53-01-92----------------


Մեր մասին >> Գիտական գործունեություն

Գիտական գործունեություն

Կենտրոնի գիտական գործունեությունը ղեկավարում է Գիտական խորհուրդը`տնօրենի գլխավորությամբ: Գիտական խորհրդին կից գործում են փորձագիտական, նախապաշտպանական հանձնաժողովները, էթիկայի (բարոյագիտական) կոմիտե:

Կենտրոնի գիտական հետազոտությունները՝ ԱՀԿ-ի հետ միջազգային համագործակցության շրջանակներում, անցկացվում են՝ համագործակցելով ինչպես հանրապետության մյուս գիտական, այնպես էլ արտասահմանյան երկրների նմանատիպ մանկաբարձա-գինեկոլոգիական հաստատությունների հետ: Կենտրոնում ամեն տարի մանկաբարձության և գինեկոլոգիայի հարցերով անցկացվում են գիտաժողովներ, թեմատիկ սեմինարներ:

Կենտրոնի կարևոր խնդիրներից մեկը հանդիսանում է գիտական նվաճումների գործնականում ներդրումը, որն իրականացվում է մանկաբարձության և գինեկոլոգիայի, նեոնատոլոգիայի, լաբորատոր ախտորոշման, ավանդական բժշկության հրատապ հարցերով մենագրությունների, դասագրքերի, մեթոդական հանձնարարականների տեսքով:

Կենտրոնը մասնակցում է պետական գիտական ծրագրերի մշակմանը: Կենտրոնի աշխատակիցները ակտիվ մասնակցություն են ցուցաբերում ԱՀԿ-ի գիտաժողովների, կոնգրեսների, խորհրդակցությունների աշխատանքներին: Կենտրոնի գիտական ողջ աշխատանքը միավորված է մեկ ընդհանուր գլխավոր "Կանանց, մոր և նորածնի առողջության պահպանման գիտական հիմքերը" թեմային:

Գործնական առողջապահության մեջ մանկաբարձա-գինեկոլոգիական նվաճումների ներդրումը կենտրոնի հիմնական խնդիրներից մեկն է հանդիսանում: Այդ ուղղությամբ տարվող աշխատանքի մեթոդներն  ու եղանակները բազմազան են. Դրանց թվին են դասվում.

-  Մանկաբարձության և գինեկոլոգիայի ու հարակից առարկաների առավել հրատապ հարցերի շուրջը
    կենտրոնում դասընթացների և սեմինարների կազմակերպումը

-  "Մանկաբարձության և գինեկոլոգիայի հրատապ խնդիրներ" ամենամյան գիտա-գործնական կոնֆերանսի
    կազմակերպումը

-  Մենագրությունների, մեթոդական հանձնարարականների հրապարակումը
-  Բժշկական պարբերական մամուլում գիտական աշխատանքների արդյունքների հրապարակումը
-  Վեհաժողովներում (կոնգրեսներում), գիտաժողովներում կենտրոնի գիտաշխատողների զեկուցումները
-  Մանկաբարձության և գինեկոլոգիայի առանձին հրատապ հարցերին վերաբերվող արտագնա
    կոնֆերանսների և սեմինարների կազմակերպումը:


Գիտական հետազոտությունների հիմնական ուղղությունները.

-  Բարձր ռիսկի հղիություն և ծննդաբերություն
-  Նորածինների, հատկապես ցածր և ծայրահեղ ցածր քաշով, կրիտիկական վիճակների կանխարգելում,
    ախտորոշում և բուժում

-  Նորածինների ինտենսիվ թերապիայի (բուժման) հիմունքների և փուլերի մշակում
-  Անպտուղ ամուսնություն
-  Կանանց մոտ` տարիքի հետ կապված, նեյրո-էնդոկրին-նյութափոխանակային խանգարումներ
-  Արգանդի վզիկի ֆոնային և նախաքաղցկեղային հիվանդություններ
-  Վերարտադրողական առողջություն, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ
-  Ժառանգական գործոնների դերը մանկաբարձա-գինեկոլոգիական ախտաբանության ծագման մեջ:

1933թ-ից կենտրոնում գործում է  գիտական գրադարան:

Կենտրոնի վարչակազմի և աշխատակազմի ջանքերի շնորհիվ գրադարանը վերածվել է ժամանակակից, (ինտերնետի) համացանցի հասանելիությամբ բժշկական գրադարանի՝ հագեցված ոչ միայն հայերեն, այլև ռուսերեն և օտար լեզուներով գրականությամբ: Գրադարանի ֆոնդը կազմված է 11.137 միավոր գրքերից, ամսագրերից, հանրագիտարաններից, բառարաններից, մեթոդական հանձնարարականներից, սեղմագրերից (ավտոռեֆերատներից), ատենախոսություններից:
Գրադարանում, շնորհիվ համացանցի, կենտրոնի աշխատակիցները ազատորեն օգտվում են գիտական մյուս գրադարաններից և ավելի քան 1000 օտարալեզու բժշկակենսաբանական ամսագրերից:

Տպել