«Մենարխեից մինչև մենոպաուզա» խորագրով գիտաժողով Երևանում

Հունիսի 13-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում տեղի ունեցավ...


Անցկացման վայրը` Էլիտ պլազա

Եռամսյա պայքար նորածնի կյանքի համար. փոքրիկ Արմենը Շուշիի ազատագրման օրը կլինի տանը՝ Ստեփանակերտում

Ստեփանակերտցի Սոֆյա Ասրիյանը իր նորածին որդու՝ Արմենի հետ միասին...



Թեժ գիծ - 010 53 13 42


Հասցե՝ Մաշտոցի պողոտա 22,
ք. Երևան, ՀՀ,
Հեռ.՝ +(374 10) 53-13-42
Ֆաքս՝ +(374 10) 53-01-92----------------


Մեր մասին >> Ամբիոններ

Ամբիոններ

 


Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի Մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ամբիոն (նախկինում` Ս. Խ. Ավդալբեկյանի անվ. ԱԱԻ-ի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոն)

Այս ամբիոնը ՄՄԱՊԳՀԿ-ի բազայի վրա ստեղծվել է 1974թ.:  Ամբիոնում աշխատող բոլոր դասախոսները բժշկական գիտությունների դոկտորներ և թեկնածուներ են՝ մանկաբարձության, գինեկոլոգիայի և վերարտադրողականության բնագավառի առաջատար մասնագետներ:


Ամբիոնը ղեկավարում է պրոֆ. Գ.Գ.Օկոևը: Ամբիոնում աշխատում են ՄՄԱՊԳՀԿ-ի աշխատակիցները՝ ամբիոնի պրոֆեսոր, բժշկական գիտությունների դոկտոր Կ.Կ. Առուստամյանը, դոցենտներ՝ Է.Ս. Տոտոյանը, Լ.Հ. Հակոբյանը, Ա.Հ. Խաչատրյանը, ասիստենտներ Ս.Ի. Ազիզյանը, Գր.Գ. Օկոևը, Ք.Է. Աբրահամյանը, Լ.Կ. Մանուկյանը:

Ամբիոնում անցկացվում են ՀՀ-ի և ԼՂՀ-ի ծննդօգնության հաստատությունների բժիշկների և միջին բուժանձնակազմի հետդիպլոմային կատարելագործման հավաստագրման և թեմատիկ ցիկլեր: Մանկաբարձության և գինեկոլոգիայի հրատապ հարցերով կազմակերպվում են դասախոսություններ, անցկացվում են գործնական պարապմունքներ:

Ամբիոնում իրականացվում է առաջնային մասնագիտացում՝ կլինիկական օրդինատուրա "Մանկաբարձություն և գինեկոլոգիա" մասնագիտությամբ: Ուսուցման ժամկետը 4 տարի է: Ներկայումս կլինիկական օրդինատուրա են անցնում 96 օրդինատոր:

Ամբիոնում իրականացվում է նաև ուսուցում ասպիրանտուրայում: Ասպիրանտների գիտական հետազոտությունների թեմաները համապատասխանում են ՄՄԱՊԳՀԿ-ի գիտահետազոտական աշխատանքներին:

ՄՄԱՊԳՀԿ-ի ամբիոնի բազայի կլինիկական և լաբորատոր ստորաբաժանումների ներուժը հնարավորություն է ընձեռում կյանքի կոչել առաջադրված գիտական խնդիրները: Ներկայումս ամբիոնում կատարվում են 2 աշխատանք. "Հակա(անտի)ֆոսֆոլիպիդային սինդրոմը (համախտանիշը)  պրեէկլամպսիայով հղիների մոտ" և "Հիստերէկտոմիայի ազդեցությունը միզային համակարգի ֆունկցիոնալ վիճակի վրա":

Ավանդական
բժշկության ամբիոն

ՄՄԱՊԳՀԿ-ի բազայի վրա գործում է ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի ավանդական բժշկության ամբիոնը: Ամբիոնը ստեղծվել է 2001թ.-ին, ամբիոնի վարիչն է բ.գ.դ. Մ.Ն.Ավագյանը:

Ամբիոնը ներկայացված է բժշկական 3 մասնագիտություններով՝ իգլոռեֆլեքսոթերապիա (ասեղնաբուժություն), հոմեոպաթիա, մանուալ թերապիա:

Ամբիոնի կլինիկական օրդինատուրայում ուսուցանվում են բժշկական համալսարանի շրջանավարտները, հետդիպլոմային կատարելագործում են անցնում Հայաստանի և արտասահմանյան երկրների պրակտիկ բժիշկները:

Ավանդական բժշկության ամբիոնը իր տեսակի մեջ միակն է տարածաշրջանում:

Ամբիոնի աշխատակիցները ակտիվ մասնակցություն են ցուցաբերում միջազգային կոնֆերանսներին, բժշկական ամսագրերում հանդես են գալիս հոդվածներով իգլոռեֆլեքսոթերապիայի, հոմեոպաթիայի և մանուալ թերապիայի հրատապ հարցերի շուրջը: Կանոնավոր կերպով հրապարակվում են հոդվածներ և թեզիսներ:

Նեոնատոլոգիայի ամբիոն

ՄՄԱՊԳՀԿ-ի նեոնատալ (նորածնային) բաժինը կլինիկական բազա է հանդիսանում ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի նեոնատոլոգիայի ամբիոնի համար: Այստեղ ամեն տարի կատարելագործվում են բժիշկներ և բուժքույրեր ողջ հանրապետությունից:

Նորածինների վերակենդանացման բաժանմունքի բազայի վրա "Նեոնատոլոգիա (նորածնաբանություն) և մանկաբուժություն" մասնագիտությամբ մշտապես  ուսուցանվում են կլինիկական օրդինատորներ: Պարբերաբար, արդեն ավանդական դարձած, գիտաժողովներ և դասախոսություններ են անցկացվում արտասահմանյան  գործընկերների մասնակցությամբ:

Ամբիոնում "Նեոնատոլոգիա" մասնագիտության շրջանակներում մշակվել են բազմաթիվ մեթոդական հանձնարարականներ:

Տպել