«Մենարխեից մինչև մենոպաուզա» խորագրով գիտաժողով Երևանում

Հունիսի 13-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում տեղի ունեցավ...


Անցկացման վայրը` Էլիտ պլազա

Եռամսյա պայքար նորածնի կյանքի համար. փոքրիկ Արմենը Շուշիի ազատագրման օրը կլինի տանը՝ Ստեփանակերտում

Ստեփանակերտցի Սոֆյա Ասրիյանը իր նորածին որդու՝ Արմենի հետ միասին...



Թեժ գիծ - 010 53 13 42


Հասցե՝ Մաշտոցի պողոտա 22,
ք. Երևան, ՀՀ,
Հեռ.՝ +(374 10) 53-13-42
Ֆաքս՝ +(374 10) 53-01-92----------------


Նյարդասոնագրություն

Նյարդասոնագրություն





Նյարդասոնագրությունը (նյարդոսոնոգրաֆիա) կամ գլխուղեղի գերձայնային հետազոտությունը սկիզբ է առել 70-ական թվականների վերջում և ժամանակակից նորածնաբանության (նեոնատոլոգիա) բնագավառում համարվում է ախտորոշիչ հիմնական հետազոտություններից մեկը: Այս հետազոտության ոչ վնասվածքահարույց լինելը նրան դարձնում է նորածինների մոտ ախտաբանության տեսանելի (ախտորոշիչ) դարձնելու իդեալական միջոց: Նորածինների և վաղ տարիքի երեխաների մոտ գաղթուններն ու գանգի շատ ոսկրերի կարանները մնում են բաց, ինչն օգտագործվում է գլխուղեղի հետազոտության համար որպես "ձայնաբանական (ակուստիկ) պատուհան":
















Գլխուղեղի անդրգաղթունային գերձայնային հետազոտությունը հնարավորություն է ընձեռում կիրառել մեծ թողունակություն ապահովող բարձր հաճախականության տվիչներ (դատչիկ): Այսօր, սոնոգրաֆիայի մշտական զարգացման արդյունքում ստացված պատկերի որակը դարձել է շատ բարձրակարգ, մշակվել և օպտիմալացվել են սքանավորման գործելակարգերը:

Գերձայնային հետազոտությունը անցկացվում է հիվանդ և անհաս երեխաների մոտ գլխուղեղի ախտահարումների վաղ հայտնաբերման նպատակով, որպեսզի ապահովվի համապատասխան (ադեկվատ) բուժում և կանխագուշակություն (պրոգնոզ): 















Նյարդասոնագրության անցկացման ցուցումները.


  • Բոլոր անհաս նորածիններին' հղիության 32շաբաթում և ավելի փոքր ժամկետում ծնված
  • Հասուն նորածիններին, ովքեր բուժվում են վերակենդանացման բաժանմունքում
  • Ախտաբանական նյարդաբանական ախտանիշների դեպքում (տոնուսի կտրուկ անկում, գլխի մեծ չափերը ծնվելիս, գլխի շրջագծի գնալով աճող ախտաբանական մեծացումը)
  • Կենտրոնական նյարդային համակարգի (ԿՆՀ) բնածին արատների, ԿՆՀ-ի ի ծնե վարակների կասկածի դեպքում:
 
Հետազոտման անցկացման ժամանակի ընտրությունը.


  • Անհասներին ≤ 32 շաբաթական հղիությունից ծնված, բոլոր հիվանդ նորածիններին, որոնք ընդունվել են վերակենդանացման բաժին, ծնվելուց հետո որքան հնարավոր է, շուտ, մի պայմանով, որ երեխայի վիճակը կայունացել է
  • Այնուհետև.

- մեկ շաբաթականում
- երեք շաբաթականում
- դուրս գրումից առաջ:


Գերձայնի միջոցով հայտնաբերված առավել հաճախ հանդիպող հիվանդություններից են գլխուղեղի այտուցը, արյունազեղումները փորոքներում (ներփորոքային արյունազեղումներ' ՆՓԱ), հարփորոքային սպիտականյութի փափկումը (ՀՓԱՆՓ և գլխուղեղի բնածին անկանոնությունները:


ներփորոքային
արյունազեղումներն առավել հաճախ հանդիպում են անհաս նորածինների մոտ, այսպես' ծնվելիս 1500 գրամից պակաս քաշով երեխաների մոտ դրանց հաճախությունը կազմում է 25-30%. Արյունազեղումները 75% դեպքում տեղի են ունենում կյանքի առաջին 72 ժամերի ընթացքում: Գլխուղեղի գերձայնային հետազոտությունը կարող է հայտնաբերել ՆՓԱ-ն ծնվելուց հետո առաջին օրերի և շաբաթների ընթացքում: ՆՓԱ-նեը դասակարգվում են 4 աստիճանի, որոնք կախված են կենսընթացի բարդությունից' I և II աստիճանը ունեն առավել բարենպաստ ելք, քանի III-ը և IV-ը:
















Նկ. 1. Ներփորոքային երկկողմանի III աստիճանի արյունազեղում գերմինային մատրիքսում

Ի տարբերություն ՆՓԱ-ի, հարփորոքային սպիտականյութի փափկումը զարգանում է մի քանի շաբաթների ընթացքում: Սրա դեպքում փորոքների (ուղեղի խոռոչների ) շուրջ գտնվող հյուսվածքները վնասված են, դա տեղի է ունենում արյան մեջ թթվածնի մակարդակի նվազման կամ ուղեղային արյունահոսքի պակասի հետևանքով, ինչը կարող է առաջանալ ծննդաբերությունից առաջ, դրա ընթացքում կամ հետո:  Գերձայնային հետազոտությունը հնարավորություն է ընձեռում գնահատել գլխուղեղի կասկածելի հատվածները' հետագայում այնտեղ հնարավոր բարդություններ ծագելու առումով:


   

Նկ.  2. Անհաս նորածնի նյարդասոնագրումը, որի մոտ առաջացել է IV աստիճանի ՀՓՍՆՓ-ի ծանր բշտիկային (կիստոզ) ձևը.

"Հայաստանում նորածնային խնամքի բարելավումը" ("Improving Neonatal Care in Armenia"), ծրագրի շրջանակներում 2011թ. հունվարից  շնորհիվ VivaCell ՄՏՍ-ի և Birthlink-ի ֆինանսական աջակցության,  Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը քաղաքի ծննդատներում և հանրապետության մերձական մարզերում անցկացնում է հիվանդ և անհաս նորածինների նյարդասոնագրություն: Հետազոտություններն իրականացվում են Zonare (Z.one ultra Convertible Ultrasound Systems) ֆիրմայի նորագույն սարքով: Արտագնա խորհրդատվությունները հնարավոր են դարձել շնորհիվ այս սարքի շարժական մոդուլի:



 


























Հետազոտությունը կատարում է ՄՄԱՊԳՀԿ-ի նորածնային բաժնի ղեկավար Պավել Արտյոմի Մազմանյանը:
Հեռախոսներ՝  
(055) 41-65-89 և (010) 53-01-02

Տպել