«Մենարխեից մինչև մենոպաուզա» խորագրով գիտաժողով Երևանում

Հունիսի 13-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում տեղի ունեցավ...


Անցկացման վայրը` Էլիտ պլազա

Եռամսյա պայքար նորածնի կյանքի համար. փոքրիկ Արմենը Շուշիի ազատագրման օրը կլինի տանը՝ Ստեփանակերտում

Ստեփանակերտցի Սոֆյա Ասրիյանը իր նորածին որդու՝ Արմենի հետ միասին...



Թեժ գիծ - 010 53 13 42


Հասցե՝ Մաշտոցի պողոտա 22,
ք. Երևան, ՀՀ,
Հեռ.՝ +(374 10) 53-13-42
Ֆաքս՝ +(374 10) 53-01-92----------------


«Բարձր ռիսկի հղիության վարման ժամանակակից խնդիրները» խորագրով գիտա-գործնական գիտաժողով



Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի նախաձեռնությամբ Երևանում կազմակերպվեց «Բարձր ռիսկի հղիության վարման ժամանակակից խնդիրները»  խորագրով գիտա-գործնական գիտաժողով:

Այդ առիթով Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն բ.գ.դ., պրոֆ.Կարինե Առուստամյանը նշեց, որ գիտաժողովն անդրադարձել է խնդիրների, որոնք հուզում են բոլոր մանկաբարձ-գինեկոլոգներին:
 
– Հղիությունը համարվում է ֆիզիոլոգիական գործընթաց, բայց, կապված առողջական որոշակի խնդիրների հետ, կա կանանց մի խումբ, որը գտնվում է բարձր ռիսկի հղիության շարքում: Գիտաժողովը վերաբերում է հենց բարձր ռիսկի հղիության վարման խնդիրներին: Ամենակարևոր հարցերից է հղիության ժամանակ առաջացող արնահոսությունների արյունականգ բուժումը: Շատ խնդիրներ կան՝ կապված արնահոսության պատճառների, հղիության ժամկետի, կնոջ և պտղի առողջական վիճակի հետ. խնդիր է՝ ինչպիսի՞ մոտեցում ցուցաբերել:
 




Մյուս խնդիրն է՝ ինչպե՞ս կանխարգելել վաղաժամ ծննդաբերությունները հղիության բարդություններով կանանց մոտ:
 
Այսօր կարևորվում և բոլոր մանկաբարձ-գինեկոլոգների կողմից քննարկվում են բնածին թրոմբոֆիլիաների հետ կապված խնդիրները: Բոլորի առջև ծառանում են հետևյալ հարցերը՝ ում հետազոտել, երբ, ինչ հետազոտություններ կատարել և ինչպես մեկնաբանել հետազոտության արդյունքները: Այս խնդրի մասին կխոսի Ռուսաստանից հրավիրված մասնագետը:

   

Խոսեցինք նաև հղիության ընթացքում վիտամինների և հանքանյութերի անհրաժեշտության մասին. ու՞մ է հարկավոր, ի՞նչ ժամկետներում և ի՞նչ չափաբաժնով:
 
Շատ կարևոր խնդիր է նաև Վիլլիբրանդի հիվանդության դրսևորումը մանկաբարձա-գինեկոլոգիական գործընթացներում: Մի հիվանդություն, որը հաճախ է անտեսվում, և ի հայտ եկած արնահոսությունները կանգնեցնելու համար կանայք ենթարկվում են բազմաթիվ միջամտությունների՝ ընդհուպ վիրահատության: 
 
Կարծում եմ գիտաժողովը նաև գործնական առումով է օգտակար մեր բժիշկների համար, այդ պատճառով անվանել ենք գիտա-գործնական: Մենք ունենք գիտական տվյալներ, որոնց հիման վրա մշակվել են մոտեցումներ, թե ինչպես պետք է վարել բարձր ռիսկի հղիությունը՝ կանխարգելելու բարդությունները:
 
– Քանի որ կան հրավիրյալ մասնագետներ, ըստ Ձեզ՝ ո՞ր փորձը կարիք կա ներմուծելու:
 
– Օրինակ, այսօր Ռուսաստանում մշակված է արյունականգ բուժման հետ կապված ալգորիթմ, նորագույն մոտեցումներ՝ տրոմբոֆիլիաների հետազոտությունների ժամանակ: Այս հանդիպումը նաև փորձի փոխանակման լավ հնարավորություն է: Մենք միշտ փորձում ենք արտերկրից հրավիրել լավագույն մասնագետներին, սակայն մի պայմանով, որ ներկայացված տվյալները և մոտեցումները պետք է լինեն հիմնված ապացուցողական բժշկության վրա:

                
 
– Ժամանակի ընթացքում հղիության ռիսկի գնահատման տեսանկյունից փոփոխություններ եղե՞լ են: Օրինակ՝ կա՞ն խնդիրներ, որ այսօր ռիսկային են համարվում, մինչդեռ նախկինում՝ ոչ: 
 
– Գիտությունը ժամանակի ընթացքում առաջ է շարժվում, իհարկե՛: Ձեր նշած խնդիրների շարքում է, օրինակ, բնածին տրոմբոֆիլիան, որն ախտորոշվելուց հետո առ այսօր հստակ չէ՝ որ դեպքում ինչ մոտեցում ցուցաբերել, ինչ բուժում իրականացնել: Այսօր, այո՛, ավելացել են հետազոտության ենթակա իրավիճակների պնակը: 

– Ձեր գնահատմամբ. Ձեր կենտրոնում իրավիճակն ինչպիսի՞ն է՝ հղիների հետ կապված:
 
– Որևէ կասկած: չկա, որ բարձր ռիսկի հղիության դեպքերը քիչ չեն: Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը երրորդ մակարդակի կենտրոն է, և, բնականաբար, հանրապետության տարբեր շրջաններից շատերը հենց մեզ են դիմում: 
Գիտաժողովին զեկույցներով հանդես եկան Ռուսաստանի Դաշնությունից հրավիրված ոլորտի լավագույն մասնագետներ: 

Ելենա Բարանովա, բ.գ.թ., բժիշկ-գենետիկ, Ռուսաստանի գենետիկական հետազոտությունների կենտրոն, «ԴՆԹ-տեխնոլոգիաններ» կազմակերպություն:
 
Իմ զեկույցի թեման էր «Գենետիկորեն պայմանավորված տրոմբոֆիլիաները և ֆոլատային ցիկլի խանգարումները հղիության կրելախախտի դեպքում», դրա ժառանգական և ոչ ժառանգական տարբերակները: Անդրադարձել եմ նաև այն հարցին, թե հետազոտության համար ինչ ալգորիթմներ կարելի է առաջարկել, և ինչ աշխատանք կատարել հետազոտության արդյունքների հետ:

Տրոմբոֆիլիան գինեկոլոգիայում բավականին ճանաչված երևույթ է, մինչդեռ վերջնական պատասխան չունի այն հարցը, թե ում է պետք հետազոտել, ում՝ ոչ, և ինչպես այն իրականացնել: Մի կողմից՝ շատ հարցեր դեռևս չունեն պատասխաններ, մյուս կողմից՝ շատ հարցերի պատասխաններ էլ հակասում են միմյանց:

Ռուսաստանում գենետիկական հետազոտությունները վճարովին են, ինչպես ձեզ մոտ, և հարցը բարդանում է, երբ գինեկոլոգիայում անհրաժեշտ են լինում նման հետազոտության արդյունքներ: Բացի այդ, ոլորտում դեռևս բացակա են անհրաժեշտ ստանդարտներ, որոնք պետք է մշակել ժամանակի ընթացքում:

Նանա Տետրուաշվիլի, բ.գ.դ., մանկաբարձ-գինեկոլոգ, Ռուսաստանի Վ.Ի. Կուլակովի անվ. մանկաբարձության, գինեկոլոգիայի և պերինատոլոգիայի գիտական կենտրոն:

Ես գնահատում եմ այն ուշադրությունը, որ Հայաստանում ցուցաբերվում է առաջ քաշած խնդրին: Ընդհանուր առմամբ, շատ դրական տպավորություն ունեմ համաժողովից:

Իմ զեկուցման թեման էր «Հղիության ընթացքում արյունահոսությունների արյունականգ բուժումը»: Անդրադարձա նաև վաղաժամ ծննդաբերությունների կանխարգելման հարցին հղիության բարդություններով կանանց մոտ:

Խնդիրներ եմ տեսնում՝ կապված բժիշկների շարունակական կրթության հետ, քանի որ մշտապես նորանում է ոլորտում գիտելիքը, և պետք է հասցնել այն ձեռք բերել: Մյուս հարցը արձանագրությունների ստանդարտացումն է: Համոզված եմ՝ համատեղ աշխատանքի շնորհիվ մեծ նվաճումներ են սպասվում մեզ:



           

Տպել